Առողջապահություն 2.2012
Լոբի սովորական - Phaseolus vulgaris L.
Լոբու հայրենիքն են համարում Կենտրոնական և Հարավային Ամերիկան: Հայտնի է լոբու մոտավորապես 150 տեսակ: Լոբու մասին առաջին գրառումները հայտնաբերվել են չինական հին ձեռագրերում` մ.թ.ա 1280թ.:
Հարավային Ամերիկայում լայնորեն օգտագործում են լոբու սև, Հնդկաստանում` կարմիր, երիկամաձև Մեքսիկայում`«pinto» տեսակի պտավոր սերմերը: Այստեղ լայն կիրառում են գտել նաև դեղին սերմերը, որոնք եփելուց հետո դառնում են փափուկ և նուրբ: Իրաքում և Հունաստանի հյուսիսում հանդիպում է սպիտակ լոբու մի տեսակ, որը կոչվում է «հսկա» կամ «փիղ», որի սերմերը 2-3 անգամ մեծ են սովորական լոբու սերմերից:
Լոբին հարուստ է սպիտակուցներով, որոնք հատկապես շատ են պարունակվում սերմերում, ճարպերով, ածխաջրերով, բջջանյութով, A1, C, B1, B2, B5, B6, B9, E, P1 վիտամիններով և հանքային տարրերով` կալցիում, մագնեզիում, երկաթ, ցինկ, սելեն, մոլիբդեն և այլն, պուրիններով, որոնք նյութափոխանակության ընթացքում վերածվում են միզաթթվի:
Աճեցվող տեսակներից առաջին տեղում է լոբի սովորականը (Phaseolus vulgaris L.):
Այն միամյա խոտաբույս է: Առաջացնում է երկփեղկ ունդ պտուղներ, որոնցում սերմերը դասավորված են սպունգանման հյուսվածքից կազմված միջնորմների արանքում: Ծաղիկները լինում են սպիտակ, վարդագույն, բաց մանուշակագույն, իսկ ունդում դասավորված սերմերը կարող են լինել կանաչ, դեղին, մանուշակագույն, կարմիր, սպիտակ, բծավոր, կետավոր և նույնիսկ սև:
Լոբին աճեցվում է պտուղներ և սերմեր ստանալու, որոշ տեսակներ` դեկորատիվ նպատակներով:
Լոբու չոր ունդերը կարելի է երկար ժամանակ պահել միայն սառը և չոր տեղում, սակայն պետք է հիշել, որ եփելու ժամանակահատվածն ավելանում է, իսկ դրանց սննդային արժեքը ժամանակի ընթացքում` նվազում:
Լոբու որոշ տեսակներ, օրինակ` կարմիրը, հում վիճակում թունավոր են, սակայն 1000C-ում 10 րոպե եռացնելուց հետո թույնը չեզոքանում է:
Օգտագործելուց առաջ ցանկալի է սերմերը 6-8 ժամ թրջել ջրում, որպեսզի օլիգոսախարիդները` շաքարները, որոնք օրգանիզմի կողմից չեն յուրացվում, ջրում լուծվեն և մարսողության ընթացքում փքվածություն չառաջացնեն: Լոբին հայտնի է օրգանիզմում շաքարի մակարդակը իջեցնող և միզամուղ հատկություններով: Ժողովրդական բժշկության մեջ խորհուրդ է տրվում շաքարային դիաբետի ժամանակ լոբու չորացրած պատիճներից պատրաստված եփուկը խմել օրվա ընթացքում` 1/3 բաժակ: Բժշկապետ Ավիցեննան իր աշխատության մեջ նշել է թոքերի հիվանդության ժամանակ լոբու օգտակարության մասին: Լոբուց ստացված փոշին օգտագործվում է ցանի, էկզեմայի և մաշկային խոցերի բուժման նպատակներով:
Բազմաթիվ աշխատություններում նշվում են մանր, սպիտակ լոբու սերմերի օգտակար հատկությունների մասին: Գտնում են, որ դրանք պարունակում են զգալի քանակությամբ սապոնիններ, որոնք խոլեստերինի քանակն արյան մեջ իջեցնում են և կանխում ուռուցքածին բջիջների աճը: Սապոնինների առկայությամբ է պայմանավորված նաև լոբու հակասնկային և հակամանրէային հատկությունը:
Ժողովրդական բժշկության մեջ երիկամների և միզապարկի աշխատանքի խանգարման դեպքում խորհուրդ է տրվում չորացրած ունդերից և ծաղիկներից պատրաստված թեյը, որը միզամուղ, սպազմը վերացնող հատկություն ունի և միանգամայն արդյունավետ է դժվարամիզության ժամանակ, նպաստում է օրգանիզմից թույների հեռացմանը և արյան մեջ շաքարի քանակի նվազեցմանը:
Դիետոլոգները լոբին դասում են օգտակար սննդային բույսերի շարքին և, միաժամանակ որպես դիետիկ սննդամթերք, խորհուրդ են տալիս սրտային անբավարարության, շաքարային դիաբետի, աթերոսկլերոզի, երիկամների, խոցային հիվանդությունների, ցածր թթվայնությամբ ընթացող գաստրիտի դեպքում: Լոբու չափավոր օգտագործումը կանոնավորում է օրգանիզմում նյութափոխանակությունը, ուժեղացնում ստամոքսահյութի արտազատումը, հանգստացնում նյարդերը, խոչընդոտում ատամնաքարերի առաջացմանը:
Պետք է հիշել, որ պոդագրայի, նեֆրիտի, գաստրիտների, բարձր թթվայնությամբ ուղեկցվող խոցերի, խոլեցիստիտների և կոլիտների դեպքում լոբու հատիկները և դրանցից պատրաստված կերակուրները խորհուրդ չի տրվում տարեցներին:
Կարդացեք նաև
Հանրահայտ ճշմարտություն է` մարդն իր գործում առավել հաջողակ է, երբ այս կամ այն հանգրվանին հասնում է աստիճան առ աստիճան, երբ առաջ մղող ուժը նվիրումն ու վստահված գործը պատվախնդրորեն կատարելն է...
Բժշկագիտության զարգացման ներկայիս փուլում մարդու բուժօգնությունը հնարավոր է կազմակերպել հիմնականում նրան զերծ պահելով ցավից և տառապանքներից...
Հարցազրույց ՀՀ ԱՆ պրոֆեսոր Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն, բ.գ.դ., պրոֆեսոր Սմբատ Դաբաշյանի հետ...
Հունիսի 21-ին մեր երկրում հերթական անգամ նշվեց բուժաշխատողի օրը, որը կազմակերպել էին ՀՀ առողջապահության նախարարությունն ու Հայաստանի առողջապահության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների հանրապետական միությունը...
Շնչառական վիրուսային սուր հիվանդությունների (ՇՎՍՀ) ժամանակ հակաբիոտիկների անհիմն նշանակումը հակաբիոտիկակայունության ձևավորման վտանգավոր գործոններից մեկն է...
Սույն թվականի ապրիլի 19-20-ը Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի« Տիգրան Մեծ» դահլիճում Հայկական բժշկական ասոցիացիան կազմակերպել էր Բժշկական ասոցիացիաների եվրոպական ֆորումի (ԲԱԵՖ) և Առողջապահության...
Արդյո՞ք համակարգչային կախվածությունը պետք է մտցնել հիվանդությունների միջազգային դասակարգման մեջ: Վերջին տարիներին հոգեկան առողջության ոլորտի մասնագետները քննարկում են...
Հարցազրույց պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի հետ:
Ասում են սպորտն առողջության գրավականն է, սպորտին այդչափ մոտ կանգնած Արթուր Աբրահամն իրեն առողջ մարդ համարո՞ւմ է...
Շուրջդաշտանադադարային շրջանը (պերիմենոպաուզա) կնոջ ֆիզիոլոգիական զարգացման ճգնաժամային փուլերից մեկն է: Այն ընդգրկում է նախադաշտանադադարային, դաշտանադադարի և հետդաշտանադադարային փուլերը` սկսած վերջին ինքնաբեր դաշտանից հետո մեկ և ավելի տարի...
Մարմնի հենաշարժական ապարատի հենք հանդիսացող կմախքի ոսկրերն իրար միացնող շարակցահյուսվածքային փակեղների և կապանների միջոցով կազմված բազմաթիվ հոդերը բավարար չեն շարժումներ իրականացնելու համար...
Արթրոզը` հոդախտը, հոդերի քրոնիկական հիվանդություն է, որով տառապում է վաթսունն անց մարդկանց գրեթե 80 տոկոսը: Այն առաջանում Է հոդի հաճախակի գերբեռնվածության, վնասման, ներզատական համակարգի, նյութափոխանակության խանգարման, ավելցուկային քաշի...
Ալերգիա տերմինն ունի հունական ծագում և նշանակում է օտար ներգործություն: Ըստ էության խոսքը վերաբերում է օրգանիզմի իմունային համակարգի ուրույն ռեակցիային...
Արաբական նվաճումների հետևանքով VII-VIII դարերում Արաբական խալիֆայության իշխանության տակ անցան Պարսկաստանը, Սիրիան, Հայաստանը, Եգիպտոսը, Մարոկկոն, Իսպանիան: Մոլեռանդորեն իսլամ դավանելով հանդերձ` այդ...
Յուրաքանչյուր կին վախենում է «դա» անել առաջին անգամ: Իսկ եթե առաջին անգամ չէ՞: Եթե արդեն հազարերորդ անգամ ցավի հանդեպ վախը, անհարմարության զգացումը, լարվածությունը չեն անցնում, ստիպում են կնոջը ներքուստ...
Երբ երեխան հիվանդանում է, հաճախ չգիտենք ինչպես վարվել, ինչ միջոցներով օգնել նրան այդ վիճակից դուրս գալու համար: Այս հարցերի շուրջ է մեր զրույցը Երևանի 2-րդ բուժմիավորման մանկական պոլիկլինիկայի մանկաբույժ Զարինե Կոջոյանի հետ...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն